Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ․ «Հրապարակ»
![]() 244 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը թերևս համաձայն է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ «հայերը ոչ մեկին պետք չեն», հակառակ դեպքում Բատկայի այդ սկանդալային հայտարարությունից շուրջ 10 օր անց պաշտոնական պատասխան կհնչեր որևէ օղակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Բելառուսի նախագահը հարցազրույց էր տվել և հայ-ռուսական փոխհարաբերություններից էր խոսել. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։ Ասել էր նաև, որ մենք ՌԴ-ի հետ փաստացի «նույն նավում ենք»․ «Եթե այն շրջվի, մենք միասին կխորտակվենք։ Չարժե թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք մեզ որոշ այլ պետությունների պես չենք պահում, որոնք ցանկանում են միայն վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել էր նա։ Իշխանության շարքերում եւս տարակուսած են պաշտոնական լռության փաստից, հատկապես որ կայծակնային արագությամբ արձագանքում են ՌԴ ավելի ցածր կալիբրի գործիչներին, օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի ցանկացած հայտարարությանը»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
