«ՌԴ-ն ուզում է իրենով անել Վրաստանը և Հայաստանը՝ մինչ ԱՄՆ ընտրությունները»․ Արամ Սարգսյան
![]() 230 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 10:18 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան 2020-ից փորձում են տարածաշրջանը իրենց պայմանավորվածությունների շրջանակում կիսել, դուրս թողնելով հավաքական Արևմուտքին և ինչ-որ չափով էլ Իրանին, հետևաբար արված հայտարարություններում նորություն չկա, ուղղակի իրենց հնարավորությունները և ներուժը այսօր, վստահաբար, ավելի փոքր են, քան նախկինում էր։ Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի գործիք, ՌԴ-ի կողմից օգտագործելու հնարավորություններն էլ, նախկինի համեմատ, անկասկած նվազել են, ինչպես մինչ այս միմյանց հետ փոխանակված Խաղաղության համաձայնագրի 10 փաթեթները համաձայնեցնելով, այնպես էլ միջանցքային թեմային վերաբերող մի շաբաթ առաջ արված հայտարությամբ, ըստ որի տարանցիկ ճանապարհների հարցը հանվում է Խաղաղության պայմանագրից և թողնվում հետոյի։ ՌԴ կողմից տնտեսական ճնշումները և Լարսը փակելը ընդհանուր առմամբ ատելությունն են ավելացնելու Կրեմլի նկատմամբ, ու՝ ոչ ավելին, և երկրորդ՝ ՌԴ-ի տնտեսությանն էլ կվնասեն։ ՀՀ ներսում ՌԴ հրահանգով գործող 5-րդ շարասյան ազդեցությունը նույնպես մաշվել է, նոր և հույս ներշնչող լիդեռ չկա ու չեմ տեսնում այդ կազմում մեկին, ով կարող է ժամանակավոր կառավարություն կազմելու ծրագրով կրիտիկական զանգված հավաքել։ Այո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է մինչև ԱՄՆ ընտրությունները Վրաստանը և Հայաստանը իրենով անել, որպեսզի Հարիսի ընտրության դեպքում ԱՄՆ-ը լծակներ չունենա մեր տարածաշրջանում։ ԱՄՆ֊-ում էլ, վստահեցնում եմ, հասկանում են, որ ՌԴ-ն անկայունություն կարող է մտցնել միայն Ադրբեջանով և վերահսկողության տակ են պահում Ալիևին։ Մինչև COP 29 Ադրբեջանը արկածախնդրության չի գնա ու ընդհանրապես Ադրբեջանը սպասելու է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, իսկ այսօր զախարովաներով արվող հայտարարությունները հիբրիդային պատերազմի ու սեփական տեղը հիշեցնելու նպատակ ունեն ընդամենը։ Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով, անգամ Թրամպի ընտրության պարագայում, կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները։ Օր առաջ ՀՀ-ն պետք է հստակեցնի իր ուղղվածությունը և պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ ընտանիքին անդամակցելու ՀՀ բնակչության որոշման մասին»։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
