Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ամեն ինչ անում են, որպեսզի նոյեմբերի 9-ից դուրս չգանք»․ Արամայիս Աղաբեկյան

«Ամեն ինչ անում են, որպեսզի նոյեմբերի 9-ից դուրս չգանք»․ Արամայիս Աղաբեկյան
288
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 11:36

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ օրում երկու անգամ ադրբեջանական կողմը կեղծ հայտարարություն տարածեց առ այն, թե իբր հայկական կողմը խախտել է զինադադարը։
Նույն ընթացքում Զախարովան հիշեցրեց մեզ նոյեմբերի 9-ի գոյության մասին՝ պահանջելով փաստաթղթի 9-րդ կետի կատարումը։
ՀՀ իշխանություն կոչված ռուս-ադրբեջանական գործիքն էլ ինչպես տեսնում ենք հասարակությանը կեղծ խաղաղության օրակարգով շեղելով է զբաղված։
Սրանք ամեն ինչ անում են, որպեսզի նոյեմբերի 9-ից դուրս չգանք, պատրաստ են ցանկացած քայլի, միայն՝ ոչ դրան։
Ադրբեջանական ագրեսիան և ռուսական փրկչագործությունը լեգիտիմացնելու խնդիր են ստացել այս հակահայերը։
Այդ գործում Նիկոլին առաջնահերթորեն աջակցում է այլընտրանք չառաջարկող բայց Նիկոլին քրֆող անբովանդակ ընդիմությունը։