«Կշարունակենք երկկողմ համագործակցությունը 1997թ․ պայմանագրի սկզբունքի վրա»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
![]() 201 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 15:24 Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասված է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: «1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր։ Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ ճշմարիտ դաշինքի ոգով երկկողմանի գործընկերության կառուցման գործում։ Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են լիովին ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատն |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
