«Վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուտով խաղողի մթերման սեզոնն է սկսում, սակայն, խաղողագործներից շատերն ահազանգում են, որ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել։ Տպավորություն է, որ հետևողականորեն ոչնչացվում է գյուղատնտեսության այս ճյուղը։ Հերթական անգամ վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ։
Վերջին շրջանում դժգոհություններ կան նաև պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված։ Թեև Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ արտահանումն աճել է 2 անգամ, որոշ մշակաբույսերի արտահանումը շարունակաբար խոչընդոտվում է։
«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից որոշ հայկական ընկերությունների արտադրանքի արտահանման արգելքը ևս փաստում է ոլորտում առկա խնդիրների մասին։
Այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում բեռնատարների վարորդները։ Նրանց մտահոգում է, որ «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ համագործակցելու համար։
Հավասար մրցակցային պայմանների, օրենսդրական կարգավորումների բացակայությունը և ոլորտի բարձիթողի վիճակը, արդարացիորեն, առաջացրել են շուրջ 800 վարորդի դժգոհությունը»։

«Տեղի է ունեցել անհավանականը». Օլեգ Դուլգարյան
2203:06
«Ռոսսելխոզնադզոր»-ը՝ Հայաստանից ներմուծման սահմանափակումները մեղմելու պայմանների մասին
279Երեկ, 09:22
«Անկախ տեղի ունեցող ռեգիոնալ զարգացումներից՝ Հայաստանը պետք է պահպանի ատոմային էներգետիկան»․ Արտակ Զաքարյան
24218.08.2026, 11:36
«ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ». Արտակ Զաքարյան
30718.08.2026, 03:42
«Հե՜յ տնտեսական հեղափոխություն»․ Ոսկան Սարգսյան
34917.08.2026, 17:18
«Չենք կարողանում բերքն իրացնել, դեղձը դաշտերում փչանում է»․ այգեգործները ճանապարհ են փակել (տեսանյութ)
33317.08.2026, 14:00
«ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է պատրաստում». Կալլաս
94117.08.2026, 12:03
«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
148116.08.2026, 20:55