Լուծարվել է ներդրումների հիմնադրամը. ամեն բան ձախողվում է դեռ թափ չստացած. «Ժողովուրդ»
![]() 194 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի՝ 2023 թվականի հունվար 25-ին, հրահանգներ էր տալիս՝ «Ներկայացնե՛լ ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ»: Իսկ երեկ նույն կառավարութան որոշմամբ՝ լուծարվեց ներդրումների հիմնադրամը: ԱՆԻՖ-ի լուծարման նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության արձանագրության 3-րդ կետի պահանջները՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման համար։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեի և Ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N ԱՆԻՖ-1 պայմանագիրը, արդյունքում՝ Ընկերությանը տրամադրվել է 1 միլիարդ 700 միլիոն դրամ գումար։ Նշված գումարով 08.08.2024 թ. դրությամբ մարվել է 1 միլիարդ 277 մլն ՀՀ դրամ գումարի պարտավորություն, որոնք վարկի մարումներ են, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձեր, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճարներ և այլ վճարներ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ի աշխատանքը բարձրացնելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի թանկարժեք բառամթերքով նախադասությունները փուչ էին։ Ներդրումների համար նախատեսված 1 միլիարդ դրամը մսխվել է առ ոչինչ։ Որտեղ են վերը նշված 800 աշխատատեղերը՝ հարցական է։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
