«ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փարձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ էներգահամակարգից Հայկական ԱԷԿ-ի վթարային անջատումը բազմաթիվ զգացմունքային մեկնաբանությունների առիթ է ստեղծել, բերեմ որոշ պարզաբանումներ:
Նախ՝ ինքս որևէ դավադրություն չեմ բացառում: Բայց մասնագիտական օբյեկտիվությունը ստիպում է փաստել, որ.
1. կայծակի հարվածի վերաբերյալ պաշտոնական վարկածը հեռու չէ իրականությունից: Միջազգային պրակտիկայում նման միջադեպերը բազմաթիվ են: Գրեթե ամեն տարի կայծակի հարվածի պատճառով վթարային ռեժիմով կանգնեցվում են ատոմակայաններ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլն: Միջինացված պատկերը հետևյալն է. կայծակը հարվածում է օդային գծին, միանում է պաշտպանության համակարգը, ինչի հետևանքով անջատվում է գեներատորը: Որպես կանոն՝ օբյեկտի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է մի քանի օր:
2. ԱԷԿ-ի կոնսերվացումը տեղի չի ունենում մեկ ակնթարթում: Դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Մոտավոր հաշվարկներով՝ Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է արժենալ մինչև 400-450 մլն ԱՄՆ դոլար, այն էլ՝ առանց օգտագործված միջուկային վառելիքի ուտիլիզացման: Նկատենք, որ Գերմանիայում 17 ԱԷԿ-ի կոնսերվացումն ու ապամոնտաժումը գնահատվել է 18 մլրդ եվրո:
Իհարկե, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
9116:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
42213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
125613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
84111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
130811.08.2026, 21:04