«Բանականությունն ու իմաստությունը պետք է գերակայեն անձնական փառասիրությանը». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը. «Քաղաքագիտության մեջ, և, առհասարակ քաղաքական ու քաղաքացիական տարբեր գործընթացների շրջանակներում «քաղաքական թեժ աշուն» տերմինը կամ նման սպասումների ազդարարումը ոգևորության և թերահավատության համադրության երկակի զգացումներ է առաջացնում:
Ոգևորությունը, սովորաբար, անուղղելի լավատեսության արդյունք է, մինչդեռ թերահավատությունը՝ քաղաքական իրականությունը գնահատելու պրագմատիկ մոտեցման արդյունք:
Ներկա քաղաքական միջավայրի համատեքստում, երբ կան հայտնի և ազդեցիկ քաղաքական պոտենցիալ ունեցող դերակատարներ, որոնց իրական մասնակցությամբ կարող են ձևավորվել արդյունավետ քաղաքական գործընթացներ, վերջիններիս շուրջ համախմբման գործնական քայլեր, ըստ էության, տեղի չեն ունենում (համենայն դեպս, նման գործընթացներ, եթե նույնիսկ կան՝ տեսանելի չեն):
Քաղաքական, քաղաքացիական ու ազգային այս խորը ճգնաժամի պայմաններում կարևոր է, որ քաղաքական ու հանրային գործընթացների յուրաքանչյուր մասնակից, բոլոր հանգամանքներում, դրսևորի ազնվություն և արդարություն: Բանականությունն ու իմաստությունը, ի վերջո, պետք է գերակայեն անձնական փառասիրությանը՝ խելամիտ պայմաններ ստեղծելով քաղաքական հաջող փոխգործակցության և համախմբման համար»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
157416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201610.11.2026, 19:37