Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու»․ Սուրեն Սուրենյանց

«Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու»․ Սուրեն Սուրենյանց
200
Կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ., 13:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Այսօր Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն փոխելու անգամ այդ երկրի ներքաղաքական կյանքում:
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների շուրջ ինտրիգ եղել է միայն 2005-ին:
Դրանք առաջին ընտրություններն էին, որոնք հաջորդում էին նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի ընտրությանը: Իսկ այս իրադարձությունն ուղեկցվել էր ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերով:
Մյուս կողմից, այդ ընտրությունները հաջորդում էին վրացական և ուկրաինական «գունավոր հեղափոխություններին» ու ինտրիգային էին նաև այդ պատճառով:
Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու»։