«Ստեփանակերտում ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել». Գառնիկ Դանիելյան
![]() 326 Կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ., 20:42 «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Արցախի լուծարման հրամանագիրն ինքը չի ստորագրել, իրենք չեն առաջին հնարավորության դեպքում լքել Արցախը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Գառնիկ Դանիելյանի հետ զրույցում նկատեց լրագրողը: «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախը մենակ թողնելու համար, ամեն ինչ արել է, որ Արցախը չլինի: Մենակ են թողել մեր հայրենակիցներին, 9 ամիս շարունակ մեր քույրերն ու եղբայրները դիմանում էին սովին, արհավիրքներին, դժվարություններին: 9 ամիս հերոսաբար դիմակայել են, դիմակայում է տեղի ունեցել, սակայն Ստեփանակերտի մատույցներում, երբ թշնամին արդեն էթնիկ զտումներ էր անում, և ցեղասպանվելու էր 100 հազարից ավելի մարդ, ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել: Ստում է Նիկոլ Փաշինյանը, ինքը տեղյակ է եղել և հարձակման օրվա մասին նախօրոք, տեղյակ է եղել և այդ փաստաթղթի բովանդակությունից, տեղյակ է եղել, որ այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն են կատարվում ու ուղիղ եթերում խաբել է, թե չկան էթնիկ զտումներ և ցեղասպանություն: Ահա այս քաղաքականության արդյունքում Արցախը դատարկվեց, ինքը մատը մատին չտվեց Արցախը փրկելու համար: Տեսեք՝ այդ օրերին ինչ էին ասում ՔՊ-ական պատգամավորները՝ գնացեք և ինտեգրվեք ադրբեջանական համայնքին, դարձեք դրա մի մասը և հույս չդնեք մեզ վրա»,- հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
