«Տեսակետները փոխվել են և դարձել համահունչ թշնամու տեսակետներին»․ Էդգար Ղազարյան
![]() 194 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ., 15:18 «Կարծում եմ, որ անհասկացողության խնդրի առաջ ենք կանգնած, որովհետև նույն իշխանության ներկայացուցիչների կողմից տարբեր տեսակետները նշանակում է, որ ինչ-որ բան մենք սխալ ենք հասկանում և պետք է պարզենք՝ այդ մարդկանց մոտեցումներն ի՞նչ է»,-լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի 2019թ․ սեպտեմբերի 2-ի ուղերձը՝ Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ․ «․․․Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար․ 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց հանրապետություն և բռնեց անկախ պետականության կերտման ուղին․․․ Մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ․․․»։ Ես հիմա ուզում եմ հասկանամ՝ մեր երկրում ո՛չ այս ընթացքում Սահմանադրություն է փոխվել, ո՛չ անվտանգության հայեցակարգն է փոխվել, ո՛չ օրենքներն են փոխվել, ոչ մի բան չի փոխվել և քաղաքական գործչի տեսակետները փոխվել են ու դարձել համահունչ թշնամական պետության տեսակետներին, Քրեական օրենսգիրքը այդ գործունեությունը նկարագրում է իբրև պետական դավաճանություն։ Այսինքն, ոչ մի բան չի փոխվել, դու անցել ես թշնամու կողմը՝ քո զբաղեցրած պաշտոնով և սկսում ես թշնամական շահերի սպասարկումը»,- նշել է Ղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
