«Ալիևի արտաքին լեգիտիմության հիմնական աղբյուրը Հայաստանն է»․ Վարդան Բալյան
![]() 194 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ., 16:06 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկություն էր: Երկրի 125 ընտրատեղամասերում գրանցված 6 միլիոն 421 հազար 960 ընտրողներից, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկությանը մասնակցել են 37,27 տոկոսը՝ 2 միլիոն 196 հազար 711 ընտրող: Ընտրատեղամասերում քվեարկության ընթացքի դիտարկումներն, ըստ որում, վկայում են շատ ավելի ցածր՝ մինչև 10 տոկոս մասնակցության մասին, ինչը ակնհայտ է բազմաթիվ հրապարակված տեսանյութերից և ընտրական գործընթացի մասնակիցների վկայություններից: Մի քանի տեղամասերում, որտեղ հնարավոր է եղել պահպանել քվեարկության իրական արդյունքները և թույլ չտալ նախորդ օրը ընտրական հանձնաժողովներին բաժանված քվեարկության արդյունքների ամփոփման մասին արձանագրությունների վավերացում, պատկերը լացելու կամ ծիծաղի պատճառ կարող է լինել: 995 ընտրող ունեցող տեղամասում քվեարկել են ընդամենը 41 հոգի, 1490 ցուցակային ընտրողներից մեկ այլ տեղամասում 20 հոգի, ըստ որում, քվեարկության մասնիրցների 90 տոկոսից ավելին կամ տարեց մարդիկ են կամ հատուկ կազմակերպված քվեախմբերի անդամներ, ովքեր, դատելով հրապարակված տեսանյութերից բազմակի քվեարկություններ են իրականացրել տարբեր տեղամասերում: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
