«Մի կողմից՝ իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 279 Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 14:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք․ Սեպտեմբերի 2-ը ինձ մոտ շատ ծանր տպավորություն թողեց: Մի կողմից, իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը: Ուրացումն ու պատրանքը հավասարաչափ վտանգավոր են պետականության համար. մի կողմից, խարխլվում է պետության ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը, մյուս կողմից՝ ռազմավարական մտածողությունը զոհաբերվում է պատրանքներին, միֆերին: Փաշինյանի ուրացման, Արցախի գերեզմանափոր լինելու մասին երեկ հանգամանալից խոսել եմ, իսկ ի՞նչ է խորհրդարանական ընդդիմության հռչակած «Վերադարձը»: Քաղաքական ծրագի՞ր է: Բայց որտե՞ղ եք տեսել քաղաքական ծրագիր՝ առանց ռեալիստական հենքի: Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում. Եթե Հայաստանը նոր պատերազմում հաղթի Ադրբեջանին: Եթե գործեն միջազգային ամուր երաշխիքներ: Եթե արցախցիները համաձայնեն վերադառնալ Ալիևի պայմաններով: Փաշինյանի ուրացման քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ադրբեջանական ենթապետություն, ոմանց «ռոմանտիկան» սպանելու է քաղաքական հասարակությունը, այլ խոսքով՝ պետությունը: Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք՝ քաղաքակրթական վերածնունդ: Այս դաշտում եմ տեսնում իմ և թիմակիցներիս առաքելությունը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
