Կոնգոյի բանտից փախուստի փորձի ժամանակ զոհվել է առնվազն 129 մարդ

Երկուշաբթի օրը՝ գիշերվա ժամը երկուսի մոտ, բանտարկյալները փորձել են փախչել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում գտնվող Մակալա բանտից։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարըն։
«Նախնական զոհերի թիվը 129 է, այդ թվում՝ 24-ը՝ հրազենից՝ նախազգուշացումից հետո։ Մնացածը մահացել է հրմշտոցից և շնչահեղձությունից»,- ասել է Բիհանգոն։
Բանտային մի քանի շենքեր, այդ թվում՝ գրասենյակներ, գրանցամատյան, հիվանդասենյակ և սննդի խանութներ,
ոչնչացվել է փախուստի փորձի ժամանակ բռնկված հրդեհից, ասել է Բիհանգոն։ Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն՝ բանտը տեղավորում էր ավելի քան 12000 բանտարկյալ, թեև այն նախատեսված էր 1500 մարդու համար։ Իրավապաշտպանների զեկույցում ահազանգվում էր Մաքալայի «սարսափելի» պայմանների մասին։
ԿԺԴՀ արդարադատության նախարար Կոնստանտ Մութամբան դատապարտել է բանտից փախուստի փորձը՝ որպես «նախապես ծրագրված դիվերսիա»։
Սա առաջին բանտային փախուստը չէ այս երկրում:

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
14720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
12019:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
20217:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
11115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10514:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29812:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28709:49