«Արդյո՞ք կարելի է այդքան բեռնել ավտոբուսները»․ Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար վիճակում է՝ ամենուր խցանումներ են, ավտոբուսները գերբեռնված են ուղևորներով, չգիտեմ, արդյո՞ք կարելի է այդքան բեռնել այդ ավտոբուսները, կդիմանա՞ն այդ ծանրությանը։
Նոր ուստարին է մեկնարկել, մայրաքաղաքի ոչ մի դպրոցի մոտ չկա ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, առաջին դասարանցիների համար ավանդական դարձած «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը
2024-2025 ուստարվա համար նախապես հայտարարվեց, որ նախկին մեկ ամսվա փոխարեն լինելու է 10 օրյա միջոցառում, դա էլ չկա։
Աշխատանքից ուշացող վարորդները հետիոտնային անցումների վրա, կանաչ լույսի տակ վարում են դպրոց շտապող երեխաների վրա։
Չկա Պետության ներկայացուցիչը, այստեղ էլ քաղաքացուն թողեցին մեն-մենակ, կկարողանա զգուշանալ՝ կփրկվի, հակառակ դեպքում կունենանք վրաերթեր, որի մեղավորը՝ վստահաբար կարող եմ ասել, որ լինելու է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն։
Էլ չեմ խոսում, որ գծանշումներն էլ թարմացված չեն՝ Երևանի քաղաքապետարան, ինչի՞ չեք իրականացրել այս կարևոր գործառույթը։ Գումար դուրս եք գրել, չէ՞, բա ինչո՞ւ չեք ներկել, որ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար տեսականորեն հասկանալի լինի, ոնց պետք է հատեն փողոցն ու հասնեն դասարան»։

«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
7403:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
7402:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
9300:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
114Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
90Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
88Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
216Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
87Երեկ, 22:36