Աշտարակի խճուղում ԱԱԾ-ի կեղծ համազգեստով առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը

Սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող San Marco լողավազանի մոտ 2 անձ, ովքեր կրել են Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստ, մոտեցել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ-ին, ներկայացել են՝ որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ-ին և ահազանգել են ՀՀ ՆԳՆ։
Աղբյուրի տեղեկություններով՝ առևանգվածն ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է, և կա վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված են նրանց ընտանիքի մասին։
Նշվում է, որ Լուսինե Մ․-ին առևանգել են այն ժամանակ, երբ նա փորձել է նստել իր ավտոմեքենան։ Նշված լողավազանի տարածքում հայտնաբերվել է առևանգվածի BMW X5-ը։

Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
8510:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
8810:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
183Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
187Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
145Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
384Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
125Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
395Երեկ, 10:37