«Ադրբեջանն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ստորագրի»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 161 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 11:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում հրապրակել է Medialab-ին տված հարցազրույցից մի հատված․ «– Իսկ դուք այդ մտավախությունը չունե՞ք, որ այս ընտրություններից հետո Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա Հայաստանի դեմ։ – Ես միշտ մեղադրվում եմ վատ լուրեր հաղորդելու համար, բայց իրականում դաշտի բաց մոնիթորինգի հիման վրա կարող եմ ասել, որ անկախ տարբեր զարգացումներից՝ կլինի ընտրություն, COP29 և այլն, Ադրբեջանն ունի Հայաստանի հետ կապված հեռահար նպատակներ ու ընդհանրապես դա չի թաքցնում։ Նրանք շատ պարզ ու ուղիղ տեքստով են խոսում այդ մասին, երկիրդ այլ կերպ են անվանում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, դեռ մի բան էլ սկսել են հայտարարել, որ վտարանդի կառավարություն են ստեղծելու և այլն, խոսում է հենց հեռուն գնացող նպատակների մասին։ Ունեցած այդ հավակնություններն իրենք իրագործում են ուժով և ուժի սպառնալիքով, ուղղակի ժամանակի հարց է, թե երբ են գնալու այդ քայլին, բայց այն, որ Ադրբեջանը բնավ չի գնում Հայաստանի հետ խաղաղության, դա ակներև է, ի վերջո Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկն ասուլիսում, որ եկեք գոնե մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, իրենց ԱԳ նախարարն ակնհայտ մերժեց, այս փուլում նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
