«Արդյո՞ք Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմքեր կան»․ Տիգրան Թորոսյան
![]() 228 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 15:18 «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, գլխավոր մարտահրավերն է վերադարձի ու գործընթացի վերականգնման համար։ «Արդյո՞ք Արցախի պետականության ու ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմքեր կան։ Ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկված Արցախի բնակչության տեղափոխությունը ՀՀ՝ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու նպատակով, զգալի բարդացրել է խնդրի լուծումը, հետևաբար լուծման տանող առաջին քայլը պետք է լինի արցախահայության վերադարձը հայրենի շեներ՝ լիակատար անվտանգության պայմաններում։ Պահանջվում է ՄԱԿ-ի լիակատար միջամտություն, միջազգային լիազորություններ ու պարտականություններ ունեցող խաղաղապահ առաքելության տեղակայում ԼՂԻՄ-ի սահմաններին և ժամանակավոր միջազգային կառավարման հաստատում՝ մինչ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակի որոշումը հանրաքվեով։ Երկրորդ փուլը պետք է լինի ՄԽ համանախագահների միջնորդությամբ կարգավորման ընդհատված գործընթացի վերականգնումով՝ միջազգային իրավունքի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի երեք հանրահայտ սկզբունքների ու վեց տարրերի կիրառմամբ»,- ասել է Տիգրան Թորոսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
