«Ուղիղ բացահայտումներ լսելո՞ւ ենք Արցախի իշխանություններից՝ այս մեղադրանքների վերաբերյալ»․ Բագրատ Սրբազան
![]() 308 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 16:42 «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին՝ նշելով հետևյալը․ «Վարչապետի աթոռը գրաված անձը մեղադրանքների շարք հեղեց Արցախի իշխանությունների վրա՝ ուղղակի մեղադրանք ներկայացնելով Արցախի Հանրապետության, այսպես կոչված, լուծարման մասով։ Հարցս հետևյալն է՝ մենք երբևէ ուղիղ բացահայտումներ լսելո՞ւ ենք մեր սիրելի Արցախի իշխանություններից՝ այս մեղադրանքների վերաբերյալ»։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր Կառավարությունը Արցախը լուծարել էին շատ ավելի շուտ՝ իրենց մտքերում ու գործողություններում։ «Ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ որևէ օրենքով ոչ մեկն իրավունք չունի լուծարել Արցախի Հանրապետությունը, բայց դա այն ժամանակ հնարավորություն էր՝ փրկելու Արցախի ժողովրդին»,- շարունակեց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ «Սրբազանի հարցումը շատ իրավ կլինի այն պահին, երբ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական գործիչները վերադառնան, այդ ժամանակ իրենցից կարելի է ակնկալել»,- հավելեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
