««Մայրենի»-ի 3-րդ դասարանի նոր դասագրքի քննարկումից պարզվեց հետևյալը». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայրենի»-ի 3-րդ դասարանի նոր դասագրքի քննարկումից և հեղինակների բացատրություններից պարզվեց.
1. դասագրքի կազմի վերջին էջը տպարան է ներկայացվել առանց ՀՀ դրոշի, իսկ տպարանը կրակի տակ, առանց հեղինակների իմացության, ավելացրել է ՀՀ դրոշն այնպես, որ այն այրվում է/այրում են։
Դե, «Անտարես» կոչված տպարանի տխրահռչակ սեփականատիրոջից միանգամայն սպասելի է։
2. Ի՞նչ է նշանակում արտաքուստ ՔՊ կուսակցության տարբերանշան հանդիսացող ձեռքսեղմման նշանի առկայությունը նույն էջին։ Դասագրքի հեղինակ հարգարժան Վաչագան Սարգսյանը բացատրել է, որ այդ նշանը համագործակցության նշանն է, որն ինքը գործածել է իր «Այբբենարան»-ում դեռևս քառորդ դար առաջ և մինչև հիմա էլ գործածվում է:
Ես հիմքեր չունեմ չհավատալու իմ և բոլորիս կողմից հարգված, ազնիվ ու նվիրյալ մտավորական Վաչագան Սարգսյանին, չնայած՝ լավ կլիներ, որ նա շրջանառեր նաև իր նշած այդ «Այբբենարան»-ը, որպեսզի Փաշինյանի դավաճանություններից չափազանց զգայուն ու նյարդային դարձած հասարակության մոտ վերանար կասկածը։
Այդուհանդերձ։ Նշված նշանը, որը ոչ միայն ՔՊ-ն է վերցրել, այլ իբրև խորհրդանշան տարածված է նաև Թուրքիայում (ինչպես ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսը), ՉՊԵՏՔ Է ՏԵՂ ԳՏՆԵՐ «Մայրենի»-ի դասագրքի վրա։ Եվ դա շատ պարզ մի պատճառով. այն այլևս հայրենադավ մի խմբավորման խորհրդանիշն է։
Հիմա եթե ես վաղը մի դասագիրք հրատարակեմ, վրան պատկերեմ մուրճ ու մանգաղ և ասեմ, որ դրանք մեր հայոց նահապետական գերդաստանի գործիքներն են եղել, ինձ ոչ մեկ չի հասկանա, և կսկսվի լայն քննարկում, քանի որ դրանք այլևս խորհրդանշում են Սովետական Միությունը»։

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
28719.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
39618.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
40618.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
54617.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
48616.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
44016.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
47116.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
47815.09.2026, 08:48