«ԼՂ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի», «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար այլևս գոյություն չունի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում
![]() 335 Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ., 10:48 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ Հանրապետության լուծարման կետ չկա. ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետև ադրբեջանական զորքերն այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախից, ուժերն անհավասար էին: Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂ նախագահն է ասում, որ դա չեղարկել է»,- ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի այլևս»,- նշեց ԱԺ նախագահը: Հիշեցնենք՝ քննարկումը ծավալվեց Արծվիկ Մինասյանի հնչեցրած հետևյալ հարցադրումից հետո. «ՀՀ ու ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտը կա ու դուք, որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը ՀՀ կողմից: Ինչպե՞ս անենք, որ հանձնաժողովը նիստ գումարի, բազմաթիվ հարցեր դառնան քննարկման առարկա»: Սիմոնյանը նշել էր, որ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ: Նրա խոսքով՝ ԼՂ պաշտոնյան այլևս գոյություն չունի: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
