«Առաջարկում են պետության մեղքով առաջացած հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա». Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունը սխալվել և քիչ է հաշվարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների գույքահարկը։ Հիմա առաջարկում են պետության մեղքով առաջացած այդ լրացուցիչ հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա։
Ելնում են այն կանխավարկածից, որ քաղաքացին զարտուղի ձևերով միջամտել է այս սխալ հաշվարկին՝ հօգուտ իրեն։
Հենց այս մոտեցումն է իրականում հանդիսանում քաղաքացուն՝ որպես տուգանքի մատերիալ վերաբերվելու գործնական դրսևորում։
Մնացածը հերթական պոպուլիզմն է՝ իշխանության բեմականացմամբ»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվել էր այն հարցը, որ Կադաստրի կոմիտեում և համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ առկա են եղել դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալների բազա մուտքագրվել է սխալ տեղեկատվություն:
Նշվել է, որ քաղաքացին նախքան էլեկտրոնային համակարգի ներդնումն իր պարտավորությունները կատարել է բարեխղճորեն, սակայն համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով էլ նաև հաշվարկվում են տույժ-տուգանքները: Նախաձեռնությամբ Կառավարությունը նախատեսում է զրոյացնել այդ տույժ-տուգանքները»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
9116:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
42213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
125613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
84111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
130811.08.2026, 21:04