«Գյուրջինյան Դավիթը փակում է մի ամբողջ ամբիոն, որ ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի». Ցոլակ Ակոպյան

«Բրյուսովի համալսարանում մարդը՝ Գյուրջինյան Դավիթը, փակում է մի ամբողջ ամբիոն՝ փիլիսոփայության ամբիոնը, որպեսզի ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի: Ասել եմ, նորից եմ կրկնում, եթե պետական համալսարանի պարագայում մենք գործ ունենք միայն քաղաքական հետապնդման հետ, ապա Բրյուսովի համալսարանում մենք գործ ունենք և քաղաքական, և անձնական հետապնդման հետ: Մի օրինակ բերեմ՝ էս պահի դրությամբ Բրյուսովի համալսարանում չեն աշխատում բոլոր այն մարդիկ, ովքեր 2 տարի առաջ Դավիթ Գյուրջինյանին չեն ընտրել ռեկտորի պաշտոնին: Չկա մի մարդ, որ նրան չի ընտրել ու հիմա աշխատում է:
7 տարի առաջ հայագիտության ամբիոնի վարիչի թեկնածությունն էր դրել մարդը: Եղան մարդիկ, որ, բնականաբար, նրան չընտրեցին և ինքը չընդունվեց ամբիոնի վարիչ: Այսօր այն մարդիկ, ովքեր 7 տարի առաջ նրան չեն ընտրել, չեն աշխատում համալսարանում: Սա նրա համար եմ ասում, որ պատկերացնեք նրա փոքրոգության աստիճանը:
Միայն վերջին մեկ տարում այս համալսարանում աշխատանքից ազատվել է 59 աշխատակից՝ աշխատակազմի 20 տոկոսը»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում փաստեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան
6715:36
«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան
6715:18
««Հայ ասպետ»․ նախագիծ, որը կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին»․ Մենուա Սողոմոնյան
9910:48
3 ժամ վերելքի փոխարեն՝ մի քանի րոպե. չինական գյուղի աշակերտներն այժմ դպրոց են գնում «օդային ավտոբուսով» (լուսանկար)
133003.09.2026, 22:24
Նյու Յորքում կարգելվի ԱԲ օգտագործումը տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների կողմից
199003.09.2026, 21:49
«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
99628.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
99028.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
104527.08.2026, 23:00