Արթուր Խաչատրյանը հարցազրույց է տվել իրանական Սահար հեռուստաընկերության ադրբեջանական ծառայությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Իրանական Սահար հեռուստաընկերության ադրբեջանական ծառայության եթերում անդրադարձել եմ տարածաշրջանում հաղարդակցության ուղիների ապաշրջափակմանը, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքին և Կովկասում խաղաղություն հաստատելու հեռանկարներին։
Անդրադառնալով միջանցքին և այն մեղադրանքներին, թե Հայաստանն է նենգադուլի ենթարկում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, նշել եմ, որ ավելին քան 30 տարի Ադրբեջանն ու Թուրքիան են շրջափակել Հայաստանը, խաթարելով հաղորդակցությունն ու առևտուրը Հրվ․ Կովկասում։ Տարածաշրջանի բոլոր փակ ճանապարհները, ներառյալ Իջևան - Ղազախ, Գյումրի - Կարս երկաթուղիները, պետք է ապաշրջափակվեն միաժամանակ և պահպանելով այն երկրների բացարձակ ինքնիշխանությունը, որտեղով, որ անցնում են ճանապարհները։ Խիստ բացասական եմ խոսել Մեղրիով անցնող ճանապարհի և սահմանի վերահսկողությունն ինչ-որ անհասկանալի մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակումը, քանի որ դրանով Հայաստանը ևս մի զիջում է անում Ադրբեջանին և սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությանը, նշել եմ, որ այդ պայմանագիրը կրկին կարող է դառնալ օրակարգային բացառապես արցախցիների հայրենադարձման հարցի համատեքստում։ Արցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմաններից է»։

«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
2503:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
4902:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
177Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
124Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
87Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
88Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
89Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
116Երեկ, 19:42