«Որտե՞ղ եք ձախողում, որ գյուղմթերքի իրացումը չի ստացվում»․ պատգամավորը՝ էկոնոմիկայի փոխնախարարին

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ԱԺ-ում ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված հերթական համաձայնագիրը, որը մասնավորապես վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտին և գյուղմթերքի արտահանմանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ որքան նոր համաձայնագրեր են կնքվում, այնքան բարդանում է գյուղմթերքի արտահանումը․ «Հերթական համաձայնագիրն եք ներկայացնում ԵԱՏՄ շրջանակներում։ ՀՀ-ն շահագրգռված է հատկապես գուղմթերքի անխոչընդոտ և արդյունավետ արտահանմամբ, քանի որ այդ շուկան հիմնական շուկան է։ Բայց ինչքան նոր համաձայնագրեր եք բերում ու խոսում, որ անխոչընդոտ է դառնում առևտուրը և զարգացման նոր հեռանկարներ կան, գործնականում այլ բան ենք տեսնում։ Ամենատարբեր կրկնվող դեպքերը դառնում են միտում և հետևանքները կրում են ոչ միայն գյուղացիական տնտեսությունները, մթերքի արտահանմամբ զբաղվողները, այլ՝ ընդհանուր տնտեսական համակարգը։
Որտե՞ղ եք ձախողում, որ եղած հնարավորությունների պարագայում չի ստացվում իրացնել գյուղմթերքն ու լուծել մեր գյուղացու խնդիրները»,- խոսքն ուղղելով փոխնախարարին՝ ասաց պատգամավորը։
«Եթե նայենք վիճակագրությունը, կտեսնենք, որ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելանում է, նաև՝ գյուղապրանքների մասով։ Այո, կան խնդիրներ, տեղյակ ենք և աշխատում ենք ՌԴ մեր գործընկերների հետ։ Սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում Երևանում լինելու է գյուղնախարարների հանդիպումը, որտեղ ևս կքննարկվեն շատ հարցեր»,- ասաց փոխնախարարը։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
203Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
217Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
22217.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
22817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
31616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
31916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
25716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
24916.09.2026, 13:18