«Մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
![]() 209 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 11:42 «Արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ ամբիոնից քննարկում ենք Դաշնակցության շրջաբերականը, որտեղ առկա են Հայաստանի Հանրապետության անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես, Հայաստանը Միութենական պետություն կամ Ռուսաստանի կազմ տեղավորելու մասին»,- ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Երբ սկսում ենք այդ մասին խոսել, դաշնակցական գործիչները, այդ թվում արագ կամ դանդաղ վազող, պարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում՝ դրանք անվանելով մուտիտ։ Պարբերաբար պնդումներ են անում, թե Դաշնակցությունը կանգնած է ՀՀ անկախության ակունքներում և Դաշնակցությունը պայքարում է ՀՀ անկախության համար»,- ասաց պատգամավորը՝ միացնելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա ասում է. «Տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք»: «Այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է իրեն անվանել ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ և ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ: Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության, ՀՀ անկախության հետ, մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- ասաց Ալեքսանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
