Հայաստանում կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
![]() 183 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, և որևէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»: Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային և այդ ցանկը մշտապես «թարմացվում» է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն և անգամ «ֆեյսբուք»-ում կարծիք գրելու համար խափանման տարբեր միջոցներով պատժվել են՝ կալանք, գրավ, ստորագրություն՝ չբացակայելու մասին, տնային կալանք և այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպը՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է՝ բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։ Մամիկոն Ասլանյանն ընտրվեց ամենաշատ ձայներով, կալանավորվեց իր համար նախատեսված պատժից էլ շատ ժամանակահատվածով: Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, որի գործով ո՛չ տուժող կա, ո՛չ բողոքող, եւ որևէ փաստաթուղթ Աշոտյանը չի ստորագրել, բայց կալանքի տակ է շուրջ 1 տարի է: Հայաստանում շատ է քաղհալածյալների թիվը, այն մարդկանց թիվը, որոնց պետական ապարատում հեռացնում են աշխատանքից՝ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու (Like) համար։ Ընդդիմադիր մի շարք հայտնի անձինք, հատկապես բուհերից՝ ԵՊՀ, Բրյուսով, Կառավարման ակադեմիա եւ այլ, կորցրել են իրենց աշխատանքը»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
