Նախկին թաղապետը՝ ՀՌՀ թեկնածու․ «Հրապարակ»
![]() 159 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ, որոնց «դաբրո» է տվել, որ ընտրվեն այդ պաշտոններում։ Դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացել՝ Զառա Արամյանը և ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը, ՔՊ-ն երկուսին էլ մերժեց: Իսկ երեկ միաձայն հավանություն են տվել Կենտրոնի նախկին թաղապետ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությանը։ Թե որքանով Պողոսյանը կապ ունի ՀՌՀ ոլորտի հետ, պարզվում է՝ նա հիմնավորել է, թե ԲՏԱ փոխնախարարի պաշտոնում հենց այդ՝ կապի և տիեզերական ոլորտն է համակարգել։ Ի դեպ, մինչ 2018-ի իշխանափոխությունը ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը 2019-ին նշանակվեց թաղապետ, 22-ին՝ փոխնախարար, իսկ 24-ի հուլիսին ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե հայկական արբանյակի ձախողման հետ կապված սկանդալային պատմության պատճառով է ազատվել պաշտոնից՝ մեր արբանյակը խանգարել էր այլ արբանյակների աշխատանքին, թեև նա հերքում էր այդ լուրերը: ԿԲ անդամի թափուր պաշտոնում կրկին առաջադրվել է Լևոն Սահակյանը, ով 22-ին ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ՝ 2 տարով։ Այժմ ժամկետը լրացել է, ուզում են երկարացնել։ Սահակյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր՝ մինչ ԿԲ գնալը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
