«Շոյգուի հայտարարության հետքերով»․ Սուրեն Սուրենյանց
![]() 198 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 09:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Շոյգուի հայտարարության հետքերով․ Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, ես կանխատեսել էի, որ դա չի բերելու լուրջ ճգնաժամի ռուս- իրանական հարաբերություններում: Թեհրանի մոտիվներն ի սկզբանե պարզ էին: Նա ձգտում էր Հարավային Կովկասում ձևավորվող նոր ստատուս-քվոյում ունենալ իր տեղն ու դերը, մանավանդ, որ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանությանը, այդպես էլ ներգրավված չի եղել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ ոչ 44-օրյա պատերազմից առաջ և ոչ էլ դրանից հետո: Մյուս կողմից, միանգամայն տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները: Եթե Մոսկվայի համար Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ապա Թեհրանը վերջիններիս համարում է Արևմուտքի (նաև՝ Իսրայելի) գործընկերներ՝ դրանից բխող ռիսկերով, որոնք կարող են ծնվել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագայում: Եվ վերջապես՝ արձանագրել էի՝ միշտ չէ, որ Իրանի կտրուկ հայտարարություններին հետևում են նույնքան կտրուկ գործողություններ ու կանխատեսել էի, որ Թեհրանի կովկասյան ծրագրերի իրականացման համար նրան անհրաժեշտ է համագործակցությունը հենց Մոսկվայի հետ: Շոյգուի երեկվա հայտարարությունը՝ ռուս- իրանական դիրքորոշումների մերձեցման մասին, ասվածի ապացույցն է: Ի դեպ, ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մեր ֆեյք արևմտամետները արձագանքելու Օվերչուկի և Շոյգուի վերջին օրերի հայտարարություններին, երբ համառորեն պնդում էին, որ Մոսկվան մեզանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում և գրեթե կանխորոշված էին համարում դրան դիմակայելու հարցում Թեհրանի և Արևմուտքի դաշինքը՝ անտեսելով աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ակնհայտ իրողությունները»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
