«Մայր Տաճարի բացմանը մասնակցելը իշխանության գործառույթների մեջ չէ»․ Հակոբ Ասլանյան
![]() 144 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 10:42 «Իշխանությունն ինքը կորոշի մասնակցել, թե չմասնակցել։ Բայց ես չեմ կարծում, որ դա այն հարցն է, որի վրա պետք է ծանրանալ։ Մասնակցելը իշխանության գործառույթների մեջ չէ»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հայտարարությանը, ըստ որի՝ հրավեր է ուղարկվել ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններին։ «Հոգևոր դասը թող իր հոգևոր գործունեությունն անի, եթե իշխանությանն այդ ժամանակ հարմար կլինի, կմասնակցի, հարմար չի լինի, զբաղված կլինի, չի մասնակցի։ Իշխանությունն այնքան զբաղվածություններ ունի, այնքան խնդիրներ կան երկրի առջև, և հուզական դաշտով գնալ, թե եկեղեցու բացմանը ներկա է եղել կամ չի եղել, և դրանով որոշել երկրի հետագա ճակատագիրն ինչպես է զարգանալու, առնվազն ծիծաղելի է»,- նշել է Ասլանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
