«Աբազյանը փորձեց Նիկոլին համոզել, որ լրիվ յուրային է»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 214 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 09:48 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն հարուցելով քրեական գործ, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղից ուղարկվել են խմբավորումներ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու համար, ԱԱԾ-ի պետ Արմեն Աբազյանը ժողովրդի լեզվով ասած սամաստրել եղավ, կամ ինչպես կասեն շամշադինցիները, գյուլեց մոծակին սեփական ձվերի վրա։ Իհարկե, պարզունակ այդ քայլի տրամաբանությունը ակնառու է, այդ կերպ ինքը փորձեց Նիկոլին համոզել, որ լրիվ յուրային է, Նիկոլից էլ Նիկոլական, սակայն հավանաբար մոռացել է, թե Նիկոլից ավելի Նիկոլական խաղալ փորձող իր կոլեգաները ոնց վերջում մնացին անգործ ու ստիպված համալրեցին ԱԱԾ-ի պաշտոնաթող սպաների փրկչական կազմակերպության շարքերը։ Աբազյանը այդպես էլ չհասկացավ, որ Նիկոլը դեռ իրեն պահում էր որպեսզի ավելին չփչացնի Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները, իսկ այս պարագայում Աբազյանից, ու ընդհանրապես ԱԱԾ-ից հրաժարումը կարող է հանգիստ ծախել Մոսկվայի վրա որպես հայ-ռուսական հարաբերությունները փչացնող էլեմենտից ձերբազատում։ Պարտադիր չի դա անի վաղը, բայց այդ կոմբինացիան արդեն իր գրպանում է, որից հետո ԱԱԾ-ի պաշտոնաթող սպաների միությունը կհամալրվի հերթական փրկիչով...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
