Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մակրոնն այդպես էլ չեկավ»․ Սուրեն Սուրենյանց

«Մակրոնն այդպես էլ չեկավ»․ Սուրեն Սուրենյանց
174
Կիրակի, 22 սեպտեմբերի, 2024 թ., 09:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Օրեր առաջ մեր ֆեյք արևմտամետներից մեկը պաթոսախեղդ ձայնով, որպես եվրաինտեգրման փաստարկ, պատմում էր Մակրոնի՝ սեպտեմբերի 21-ին կատարելիք այցի մասին:
Սեպտեմբերի 21-ն անցավ, Մակրոնն այդպես էլ չեկավ:
Համոզված եմ՝ նույն ֆեյք արևմտամետը վաղը մյուս օրը հայտնվելու է եթերում ու նույն պաթոսով ասելու է, որ Մակրոնը չուզեց ՀԱՊԿ անդամ Հայաստան գալ: Ու հիմա էլ էս «երկաթյա» արգումենտով է հիմնավորելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը»։