Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իրենց մոտ գործում է բացառապես «Փաշինյան» կուտակային փաթեթը»․ Հայկ Դերզյան

«Իրենց մոտ գործում է բացառապես «Փաշինյան» կուտակային փաթեթը»․ Հայկ Դերզյան
99
Այսօր, 13:42

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Civic-ի հերթական չստացված հոդվածը․
Իշխանական կայքը օրեր առաջ հերթական հոդվածն էր պատրաստել ուղղված ընդդիմությանը։ Կոպիտ ասած պատրաստածի տակը վառել են։
Բուն հոդվածի նպատակը պարզապես ընդդիմության մասին հոդված գրելն էր։
Գրել էին, որ ուժերը ունեն տարբեր կարծիքներ։ Դե տարակարծությունը ՔՊ-ի համար անծանոթ բանա։ Իրենց մոտ գործումա բացառապես Փաշինյան կուտակային փաթեթը։
Գրել էին, որ ընդդիմությանն այս էլ որերորդ անգամ չի հաջողվում ապահովել «թեժ աշուն»։ Բայց ո՞վ ասեց, որ աշունը արդեն վերջացելա, դուք էլ սեզոնը զակատ եք անում։ Մի վռազեք, աշունը կանցնի, դուք էլ հետը»։

Աղբյուրը`   Հայկ Դերզյան