Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Փաշինյանին մեղադրում եմ, որ 2020-ի պատերազմից առաջ Թուրքիային սպառնալիքներ էր հնչեցնում»․ Թաթուլ Հակոբյան

«Փաշինյանին մեղադրում եմ, որ 2020-ի պատերազմից առաջ Թուրքիային սպառնալիքներ էր հնչեցնում»․ Թաթուլ Հակոբյան
131
Երեկ, 09:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզ լուրջ դեմքով Ալեքսանդրապոլ է՞ պետք միայն։
Հայ քաղաքական մտքի պրիմիտիվությունը սահման չունի:
Լրատվամիջոցները լեցուն են Փաշինյանի և Էրդողանի՝ Նյու Յորքի Թուրքական տան նկարով, որտեղ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետին իր գիրքն է նվիրում:
Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց լրջությունն ու խորությունը իմ մոտ կասկած չէր առաջացնում, ստիպել տվեցին ինձ համոզվել, որ նրանք նույնպես պրիմիտիվ են, ցավոք:
Ինձ էլ դուր չի գալիս, երբ Փաշինյանը լայնորեն ժպտում է Էրդողանին, որը օգնել է 2020-ին Ադրբեջանին և որի նախնիները Հայոց ցեղասպանություն են իրականացրել: Հավանաբար պետք է ավելի զուսպ լինել:
Բայց ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե Թուրքական տուն գնալու, լայն ժպտալու կամ Էրդողանին հանդիպելու մեջ, այլ նրան մեղադրում եմ, որ 2020-ի աղետալի պատերազմից առաջ իր ձախողակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Թուրքիային սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանից...
Երևանից Անկարային սպառնում էին, թե թուրքեր, Միջերկրականում ձեզ խելոք պահեք... Հասկանում ե՞ք արտաքին քաղաքականության ձախողման ծավալները:
Ոչ մի քաղաքական ուժ ծպտուն չհանեց այդ անթույլատրելի հայտարարության համար, չդատապարտեց Փաշինյանի ու Մնացականյանի հերթական արկածախնդրությունը:
Մի հատ էլ արտգործնախարար ուներ Փաշինյնաւ՝ Արա Այվազյանը, ով 2020-ի արհավիրքից հետո գնացել էր Մոսկվա, Լավրովի կողքը կանգնել ու սպառնալիքներ էր հնչեցնում Թուրքիայի հասցեին: Դե Մոսկվայից, Լավրովի կողքին կանգնած:
Մեր Լավրովի:
Այստեղ դնում եմ նաև Սերժի ու Գյուլի, Քոչարյանի ու Ալիևի երջանիկ նկարները:
Վայելեք վաղ առավոտյան՝ դառը սուրճի հետ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան