Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Քաղաքային իշխանությունը ձախողել է երթևեկության բեռնաթափման ծրագիրը»․ Արշակ Սարգսյան

«Քաղաքային իշխանությունը ձախողել է երթևեկության բեռնաթափման ծրագիրը»․ Արշակ Սարգսյան
150
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 10:36

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքային իշխանությունը ձախողել է երթևեկության բեռնաթափման ծրագիրը։
Ուստի քաղաքացիների վճարած կարմիր կետագծերի գումարները պետք է հետ վերադարձնեն քաղաքացիներին, քանի որ թանկացման հիմքում դրված էր բեռնաթափման ծրագիր և այդ ծրագիրը տապալված է։
Սկզբում թանկացման ֆոնը ապահովվեցին բեռնաթափման ծրագրով, իսկ ահռելի բարձր գինը փորձեցին արդարացնել՝ մեկնաբանելով, որ բարձր գին են սահմանում, որ քաղաքացիները չվճարեն ու չկայանեն։ Բայց ոչ մեկը արդյունք չտվեց, մի բան էլ ավելի ծանրաբեռնվեց համակարգը»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան