«Հնարավոր է, որ հայտարարությունն ունի տողատակային իմաստ»․ Հակոբ Բադալյան
![]() 182 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 14:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՄԱԿ ԳԱ ամբիոնից Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը գտնվում է ադրբեջանական նկրտումների և ճնշման ներքո, ըստ էության հաստատում է վերը հիշատակածս գրառման տրամաբանությունը, որ արել էի նախօրեին: Ֆրանսիայի նախագահը Հայաստանի՝ ճնշման տակ գտնվելու մասին է ազդարարում Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպումից հետո, և էականը՝ Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ: Իհարկե Մակրոնը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետի կողքին է, սակայն այդ հայտարարությունն ըստ էության արվում է մի պարագայում, երբ նա Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ շփվել է հուլիսին Լոնդոնում, և առ այսօր որևէ տող չկա Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով հղված Մակրոնի շնորհավորանքից, որևէ հանրային տող: Դա նշանակում է, որ չկա նաև շնորհավորանք: Այս պայմաններում, երբ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետի կողքին է, ստանում է բավականին բազմիմաստ նշանակություն: Մի կողմից դա նշանակում է, որ Ֆրանսիան չի հրաժարվելու Հայաստանի միջոցով Կովկասում դեր ունենալու իր հավակնությունից և ջանքից, անգամ, եթե Հայաստանի վարչապետը բավարար չընդառաջի դրան: Մյուս կողմից հնարավոր է, որ Մակրոնի այդ հայտարարությունն ունի տողատակային իմաստ, որ ինքը ըմբռնումով է մոտենում Թուրքիային հաճոյանալու Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը: Բոլոր դեպքերում, էականն այն է, որ Մակրոնը փաստորեն Էրդողան-Փաշինյան հանդիպումից հետո, և Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ ըստ էության ահազանգում է Հայաստանի՝ ճնշման տակ լինելու մասին: Իհարկե, խոսում է, որ Հայաստանն Ադրբեջանի ճնշման տակ է: Բայց, հարց է առաջանում, ինչո՞ւ է այդպես: Որովհետև «միջազգային հանրությունը» առ այսօր չի կարողացել ստեղծել վիճակ, որ չլինի այդպես և լինի հավասարակշռված գործընթաց: Իսկ «միջազգային հանրություն» ասելով Ֆրանսիայի նախագահը թերևս առաջին հերթին նկատի ունի ԱՄՆ: Եվ այն, որ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ նա անում է այդ ահազանգը, կնշանակի, որ այդ հանդիպումը Ֆրանսիան իր համար դիտարկում է մարտահրավեր: Եվ այստեղ հարց է առաջանում, իմ գնահատմամբ իհարկե հռետորական՝ ի՞նչ է այդ հանդիպումը Հայաստանի համար, եթե մարտահրավեր է Ֆրանսիայի համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
