«Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ»․ Հենրիխ Դանիելյան
![]() 165 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 17:42 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն արձագանքել է հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանը․ «Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ և այժմ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Պետրոս, արդյո՞ք դուք կարծում եք, որ մարդիկ այդքան միամիտ են, որ չեն կարող տարբերակել երկու պատերազմում հաղթած, հայկական Արցախը պաշտպանած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժպիտը և ձեր պաշտպանյալ կապիտուլյացված Նիկոլին, ով Արցախը հայտարարել է ադրբեջանական»,- գրել է Դանիելյանը։ Ավելի վաղ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել՝ գրելով հետևյալը․ «Էս քանի օրա ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը՝ իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը։ Էս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալա միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ։ Իսկ եթե մեր ղեկավարները, թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»։ Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22



