«Արդեն մեկ տարի՝ որպես քաղբանտարկյալ, պահվում են Ադրբեջանում»․ Free Armenian Prisoners
![]() 215 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 12:00 Free Armenian Prisoners շարժման հոդվածը․ «Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները: «Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ «Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը»,- նկատել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: «Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»։ Վարդանյանը կարճ ժամանակով զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը և խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ ացախահայության նկատմամբ դաժան վերաբերմունքի և միջազգային իրավունքի խախտումների համար։ COP29-ը հյուրընկալելու հետ կապված՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հարցերը գտնվում են միջազգային ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին անցկացվելիք համաժողովից առաջ Ադրբեջանը կոչ է արել «համաշխարհային զինադադար» հաստատել և դադարեցնել ընթացիկ բոլոր հակամարտությունները, ինչը քննդատվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանում ազատազրկված անձանց աճող թիվը և մարդու իրավունքների հարցերով միջազգային իրավունքի շարունակական խախտումները: Շատ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Freedom House-ը, պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ էին, և էթնիկ հայերը «դիտավորյալ կերպով ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկման, զրկվել են հիմնարար իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ենթարկվել են բռնի տեղահանման»։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս, ի թիվս այլոց, հաստատում է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «ցեղասպանություն» ոճրագործությանը: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
