«Քիչ է մնում ասի՝ եկեք գոնե միայն վերնագիրը ստորագրենք»․ Մեսրոպ Առաքելյան
![]() 228 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 12:42 «Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության համար խաղաղության պայմանագիր ունենալը դարձել է իրենց գործունեության երևի միակ հարցը։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի քննարկումները բերում են նրան, որ Նիկոլ Փաշինյանը, արդեն քիչ է մնում ասի՝ եկեք գոնե միայն վերնագիրը ստորագրենք, որ մի հատ խաղաղության պայմանագիր կա»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Երբ Փաշինյանը ասում է, որ չհամաձայնեցված կետերը հանենք, համաձայնեցվածները ստորագրենք, պարզ հարց է առաջանում՝ չհամաձայնեցված կետերի հետագա դրսևորումը ո՞նց է լինելու, ո՞նց կարող է լինի խաղաղություն, եթե փաստում ենք, որ ինչ-որ կարևորագույն կետեր, որը պայմանագրի մաս էր կազմում, դուրս է գալիս։ Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագրի մուրալը ուղղակի անհասկանալի է։ Պետք է գետնի վրա իրականում ապահովենք մեր երկրի խաղաղությունը»,-նշեց Առաքելյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
