«Չենք ունեցել գեթ մեկ պրոֆեսիոնալ զորամիավորում»․ Վահրամ Աթանեսյան
![]() 247 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 13:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարեկան ինչքա՞ն գումար է հատկացվել Պաշտպանության բանակին: Հիմա կասեն՝ գաղտնիք է, հրապարակման ենթակա չէ: Թող այդպես լինի, բայց խոսքը, հաստատ, ինչպես ասում են՝ «կոպեկների» մասին չէ: Բայց չենք ունեցել գեթ մեկ պրոֆեսիոնալ զորամիավորում, նույնիսկ՝ առանձին ստորաբաժանում: Բանակում միայն ժամկետային ծառայության18-20 տարեկան զինվորներ էին, որ քառասունօրյա «учебка»-ից անմիջապես անցնում էին մարտական հերթապահության: Ահա այդ տղա-երեխաներն են չորս տարի առաջ այս օրն ընդունել թշնամու հուժկու հարձակումը: Աշխարհի ոչ մի երկիր իր գենաֆոնդն այդպես չի մսխում և հետո գլխին մոխիր չի ցանում: (Եթե, իհարկե, առ զոհվածների հիշատակ ասվող բառերը կեղծ չեն, ինչպես հայրենասիրության մասին ֆեյսբուքյան «գիմնազիստուհիների» լալահառաչ գրառումները): Պատերազմը չէր ավարտվել, հաղթանակ կոչվածը գեներալական ուսադիրների շողք և շքանշանների զրնգոց և հացկատակ կուսակցապետերի և տափակ մտավորականության հորինած խաբեություն էր: Պատերազմը չի ավարտվել: Պատերազմին պետք է պատրաստվել պրոֆեսիոնալ-թշնամիասպան բանակով, բայց միշտ խոսել խաղաղության, համագործակցության, բարիդրացիության մասին: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
