Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում
117
Այսօր, 16:48

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները:
Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը»։