«Դրամապանակ երբեք չի օրհնվում, դա սնոտիապաշտություն է»․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Դրամապանակ կամ փող երբեք չի օրհնվում, եկեղեցական նման կարգ գոյություն չունի, դա համարվում է սնոտիապաշտություն։ Այս մասին Lurer․com-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված և մեծ աղմուկ հանած տեսանյութին, որտեղ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ներկաներից մեկը եկեղեցու սպասավորին է փոխանցում դրամապանակը, որպեսզի այն օրհնեն։
Նրա խոսքով՝ նման սնոտիապաշտական դրսևորումները մեր ժողովրդի մեջ շատ են, իսկ իրենց ջանքն ու քարոզը նրանում է, որ նման երևույթները վերանան։
Թե ինչպիսին է եկեղեցու դիրքորոշումը համացանցում տարածված տեսանյութում կատարվածին, Տեր Եսային ասել է, որ Մայր Աթոռն առաջիկայում անպայման կանդրադառնա դրան․ «Այդ պահին ես այնտեղ չեմ եղել, բայց ենթադրում եմ, որ այդքան մարդ կար հավաքված, տարբեր իրեր էին տալիս, ուշադրությունից սպրդել է դրամապանակը և իներցիայով վերցրել են»,- նշել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան
5311:54
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
7009:54
Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
9709:51
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
7808:24
Թրամփն առաջին անգամ ուղևորվել է նվեր ստացած ինքնաթիռով
28400:40
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է
199Երեկ, 23:59
«Սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
113Երեկ, 22:48
«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի
204Երեկ, 22:34