«Ես ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև ինքը պետք է պատասխան տա»․ Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանին

Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է։ Նա պետք է մեզ օգնի՝ հաղորդակցվել Աստծո հետ, ինքը թագավոր չէ, ինքը Սուրբ Էջմիածինը չէ, ինքը սուրբ չէ, որևիցե մեկը սուրբ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մարդուն, հավատն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնականացնելը համարելով անգրագիտություն։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ արարողություններին չմասնակցելուն, նշեց․ «Ո՞ւր էր, իսկ կարո՞ղ է ներս չեն թողել։ Այդ ո՞նց ստացվեց, որ ՀՀ իշխանությունը Մայր Աթոռում էր, իսկ Սրբազան պայքարի առաջնորդը՝ պալատկի մեջ։
Լրագրողները հիշեցրին, որ Բագրատ Սրբազանը ծոմապահության մեջ է․ «Ինքը կարող է բեղ կամ մորուք պահել, բայց Մայր Տաճարի օծմանը չներկայանա՞լ, այդ ի՞նչ է։ Ես շատ եմ սիրում իրեն, չե՞ք հավատում՝ ես շատ եմ ուզում, որ ինքը մնա փողոցում։ Ես ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև ինքը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց մեր երկրի անվտանգության դեմ։ Էնքա՜ն երկար պետք է մնա փողոցում»։

«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3320:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
3720:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
5519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
5319:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
5719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
8019:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
8918:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8717:18