«Մերձավոր Արևելքի երկնքում ընդամենը նախերգանքն էր»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ այս տարվա ապրիլյան հարձակումից ավելի հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այդուամենայնիվ այն նույնպես կրում էր առավելապես ցուցադրական բնույթ։ Հարվածներն ուղղված էին ոչ թե ենթակառուցվածքների կամ կառավարական շենքերի, այլ հիմնականում ռազմաբազաների դեմ, որտեղից իսրայելական անձնակազմն ու տեխնիկան պետք է հասցրած լինեին տարհանվել։ Ըստ երևույթին, Իրանը դեռ հույս ունի, որ իր ռազմական կարողություններին ակնբախորեն ծանոթանալուց հետո Իսրայելը հետ կկանգնի Իրանին ուղղակիորեն հարվածելու մտադրությունից։
Այսպիսի հաշվարկը, սակայն, հազիվ թե իրեն արդարացնի։ Իսրայելը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, անպատճառ, ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին, ներառյալ միջուկային օբյեկտներին և կառավարական շենքերին։ Այսպիսի առիթ սիոնիստները ձեռքից բաց չեն թողնելու։
Հետևաբար, այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա վառոդի տակառի վրա ապրող այս տարածաշրջանում փաշինյանական անմեղսունակ իշխանության հեծանվացավն ու փառատոնացավն անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու բուն գոյությանը։ Խամաճիկները լրջանալու և սթափվելու նշաններ չեն դրսևորում»։

«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
1412:18
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարության ինստիտուտները ոչնչացնելու համար»․ Զախարովա
2512:13
«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
2512:00
«Ձեր բերած աղետներից հետո պետք է պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3311:54
«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4811:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
5111:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
12611:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
5110:54