«Ո՞ր մեկդ օգտագործված չէ, ո՞ր մեկիդ է Նիկոլը գնահատել»․ Սևակ Հակոբյանը՝ իշխանական գործիչներին
128
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ., 13:12
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ցավով եմ նշում, որ կառավարության մեջ չկա մեկ հոգի, որ հրաժարական տա ու ափսոսաս, ասես՝ լավ կադր էր։ Նրանք բոլորը Փաշինյանի կամակատարն են։ Նրանք թրքամետ կառավարության անդամ են։ Առավոտից իրիկուն լրատվության մեջ լինելով՝ ՔՊ-ական դեպուտատների մի մասին ո՛չ ճանաչում եմ դեմքով, ո՛չ անուն-ազգանունով, այնպես, ինչպես չեմ ճանաչում դեմքով ու անուններով Մեջլիսի ու Միլի մեջլիսի դեպուտատներին․ որովհետև ՔՊ-ական պատգամավորները ինձ համար թրքամետ ուղղության մարդիկ են։ Նրանք Նիկոլի կամակատարներն են, նրանց բոլորին ես գիտեմ Նիկոլի դեմքով։ Նիկոլի Ալեն, Նիկոլի Հակոբ, Նիկոլի Հովիկ, Նիկոլի Լուլու և այլն։ Ի՞նչ է արել Գրիգոր Մինասյանը․ իսկ ինչ չի արել Գրիգոր Մինասյանը․ նա իր շատ մտերիմ Կարեն Անդրեասյանի հետ ձեռք ձեռքի տված՝ ՀՀ դատական համակարգից հեռացրել են արդար, անաչառ դատավորի համբավ ունեցողներին, չնչին բացառությամբ․ դա էլ դեռ չեն հասցրել։ Թողել են մեծամասամբ Մասիս Մելքոնյանների, Արղամանյանների, Արմեն Դանիելյանների։ Անաչառ դատավորի անուն ունեցողները հանվում են առաջխաղացումների ցանկից, դրանք համալրում են Նիկոլի բառերով ասած՝ վնգստացող դատավորները։ Էլ չեմ ասում, որ ՔՊ ու Նիկոլի կոալիցիոն գործընկեր Արամ Զավենիչի նախընտրական ցուցակից ով չի ընտրվել դեպուտատ, սարքել են դատավոր ու ընդդիմադիրների գլխին սարքած գործերն են մակագրում նրանց։ Սրանց ստեղծած կալանքի դատարանները կալանավորում են Հայաստանի թրքացման դեմ պայքարողներին։ Էդ ա արել Գրիգոր Մինասյանը, նրա նախորդը, նրա նախորդը․․․ Իշխանության հայացքները չկիսող դատավորների ՍՄՍ-ները վերահսկել են ու պրտադրել հրաժարականի դիմում՝ շանտաժով։ Էսօր գնաց թրքամետներից Գրիգոր Մինասյանը, բայց նրանից հետո՞ քանի հոգի կա ու նրանից առա՞ջ քանի թրքամետ գնաց։ Քերոբյան Վահա՞նը չի օգտագորվել ըստ պահանջի ու դուրս նետվել, Էդմոն Մարուքյա՞նը դուրս չգցվեց օգտագործվելուց հետո, Արշակ Կարապետյանի՞ն չօգտագործեցին դուրս գցեցին, Վաղարշակ Հարությունյանի՞ն չօգտագործեցին, ՊՆ Դավիթ Տոնոյանի՞ն չօգտագործեցին դուրս գցեցին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՞ն չօգտագործեցին դուրս գցեցին։ Գենշտաբի պետ Արտակ Դավթյա՞նին չօգտագործեցին դուրս շպրտեցին։ Աննա Դանիբեկյանից լավը չինեք։ Ի՞նչն էր պակաս արել Դանիբեկյանը, ո՞ր մի զակազը չէր կատարել։ Հայտնի խոսքերով ասած՝ «ուզած-չուզած» քննել էր հակասահմանադրական գործ, ապօրինի կալանքի տակ էր թողել նախագահ Քոչարյանին ամիսներ շարունակ։ Ո՞ւր է Աննա Դանիբեկյանը հիմա։ Կամ էս մյուս թվարկածներս ո՞ւր են։ Էնքան նվաստացուցիչ ձևով են օգտագործվում, որ նրանց մասնագիտական ապագան դառնում է անորոշ, մերժված։ Այնպես ինչպես Էդմոնին չի ընդունում քաղաքական դաշտը, Վաղարշակին ու Արշակին չի ընդունում զինվորականությունը, Դանիբեկյանի չի ընդունում իրավապահ համակարգը, վաղը փաստաբան անգամ չի կարողանա աշխատել։ Կա՞ Նիկոլին ծառայություն մատուցած մարդ, որին չեն դուրս գցել օգտագործելուց հետո։ Փիլոյանին հերոսի կոչում էին տվել, հիմա առաջարկում են կոչումազրկել։ Էդ ո՞ր մեկին է գործից հանել պատվով, արժանապատվությամբ։ 2020 թվականից հետո ամեն օր նվաստացած ապրում է երկիրը․ կարո՞ղ եք մի ՔՊ-ականի անուն տալ, որ լքեց կառավարության կազմը, ասաց՝ ես դուրս եմ գալիս, որովհետև չեմ կիսում Նիկոլի գաղափարները, բռնած գիծը, ես ազգասեր եմ, թրքահպատակ չեմ ուզում լինել։ Չեմ տեսել որևէ ՔՊ-ական հրաժարական տա, ասի՝ ես դեմ եմ այսինչ քաղաքականությանը։ Թրամփն ասաց զորքերը դուրս եմ բերում Սիրիայից, Պենտագոնի ղեկավարը հրաժարական տվեց։ Բայդենն աջակցեց Իսրայելի գործողություններին Գազայում, Պետդեպարտամենտի բարձր աշտոնյաներ հրաժարական տվեցին, ասացին՝ չենք կիսում նրա այդ քայլերի պատասխանատվությունը։ Հայաստանում հրաժարական չեն տալիս, ուզում է՝ երկիր կհանձնի․ որովհետև թրքական գծի մեջ են ու կիսում են էդ պատասխանատվությունը։ Այնպես որ, բացարձակ կարևոր չէ, թե ով կլինի հաջորդ արդարադատության նախարարը, նա լինելու է հաջորդ Գրիգոր Մինասյանը, որն անելու է թրքմետ իշխանության զակազները։ Ու անգամ մեկ օր այս իշխանության հետ աշխատող պաշտոնյան կիսում է դավաճանական ու թրքամետ համարվող իշխանության պատասխանատվությունը։ Կարճ ասած՝ իշխանական գործիչներ, նայեք ձեր շուրջը, ո՞ր մեկդ օգտագործված չէ, ո՞ր մեկիդ ծառայությունն է գնահատվել․ հա, էդ պահին ստացել եք բարձր աշխատվարձ ու հավելավճար, ազգուտակին տղավորել եք աշխատանքի, բայց կիսում եք շատ ծանր բեռի պատասխանատվություն ու անպայման արժանանալու եք էդմոնների, մինասյանգրիգորների, տոնոյանդավիթների ճակատագրին։ Էսօր իրիկունը Գրիգոր Մինասյանը կարող է գնալ մի հատ բար, որտեղ հնչում է մեռելային երաժշտություն, հրավիրի իր գործընկեր Կարեն Անդրեսյանին, որի հետ միասին փչացրել է դատական համակարգը որքան ուժները հերիքել են ու հարց տալ՝ ինչի՞ սենց եղավ, էդ ո՞ր մի ասածը չեմ արել։ Ու հաստատ մտքով կանցնի, որ ինքը ընդամենը օգտագործվեց ու շպրտվեց։ Ու ժամանակի խնդիր է, թե մյուսներին երբ Նիկոլը դուրս կգցի։ Բայց դա վերջը չէ․ դուք անպայման պետք է սպասեք ժամանակին, որ այս տարիներին ձեր աշխատանքը գնահատվելու է իրավապահ համակարգի կողմից։ Ոչ Աննա Վարդապետյանի համակարգի, այդ կնոջն էլ է նման ճակատագիր սպասում»։