«Ադրբեջանը գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու ճանապարհով»․ Հակոբ Բադալյան
![]() 191 Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 10:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հաջիևը ըստ էության կրկնել է օրեր առաջ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը խաղաղությանն ու արդարությանը «հավատարմությունը» ցույց տալու համար պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կիրառողներին», որոնց հերոսացրել է: Ինչպես նկատել էի, և ինչպես շատ շատերի համար բարդ չէր պատկերացնել, խոսքը արցախյան առաջին պատերազմի ընթացքում մեծ դերակատարում ունեցած գործիչների մասին է: Կասկած չկա, որ Ադրբեջանը կամ կփոխանցի «ցանկ», կամ արդեն փոխանցել է այդ «ցանկը» Երևանին: Հաջիևը ըստ էության կրկնել է Ալիևի խոսքը, ինչը անխոս հաստատում է, որ Ալիևի հայտարարությունները ամենևին չեն եղել ներքին սպառման համար և դրանք պարզապես՝ այսպես ասած խաղաղության գործընթացում Հայաստանին ներկայացվող հերթական պայման-պահանջն են: Ընդ որում, շեշտեմ, այստեղ հարցը լոկ այն չէ, որ Բաքուն փնտրում պատրվակներ: Երբ մենք հարցը դնում ենք այդ կտրվածքով, նվազեցնում ենք խնդրի մասշտաբը: Բաքուն չի փնտրում պատրվակ, այդպիսի պատրվակների պակաս նա չունի, նորի կարիքն էլ հետևաբար մեծ չէ: Ադբրեջանը թիրախային կերպով գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու, Հայաստանի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը ապամոնտաժելու ճանապարհով: Իսկ այդ ինքնության ու կառուցվածքի մեջ արցախյան առաջին պատերազմն ու դրանում դեր ունեցած գործիչների հանգամանքը ունեցել է, և անգամ ցավագին պարտությունից եւ Արցախի կորստից հետո ունի հիմնարար նշանակություն: Ընդ որում, այստեղ կա շատ էական մի հանգամանք: Որքան էլ այդ մարդկանց, գործիչների մի զգալի մասը հետագա տարիներին իր «խաղաղ պայմաններում» գործունեությամբ վարկաբեկել է հենց արցախյան շարժման տարիների իր ավանդը, միևնույն է, վերը նշածս բաղադրիչը շատ վաղուց հայ հանրության ընկալման մեջ, հետևաբար հայկական պետական ինքնության ու սոցիալ-հոգեբանական կառուցվածքում չունի անձնավորված գոյություն, այն արդեն վաղուց երեւութական է: Այսինքն, անձերը գուցե իրենք իրենց վարկաբեկել են, բայց չեն վարկաբեկվել այն արժեքները, գաղափարական, նպատակային ուղենիշները, որոնց հանդեպ արդյունավետ գործունեությունն էր ձեւավորել նրանց դրական նկարագիրը: Այժմ, հենց այդ «հենքն» է թիրախավորում Ադրբեջանը, այլ ոչ թե ընդամենը փնտրում խաղաղության պայմանագիր ասվածը չստորագրելու պատրվակ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
