Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սերժ Սարգսյանին արդարացնելով՝ չէի՞ք կանխատեսում ձեր ճակատագիրը»․ լրագրողը՝ Վահե Միսակյանին

«Սերժ Սարգսյանին արդարացնելով՝ չէի՞ք կանխատեսում ձեր ճակատագիրը»․ լրագրողը՝ Վահե Միսակյանին
200
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 11:54

ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցնելու մասին իր որոշումը՝ բավարարելով ՀՀ ԱՆ միջնորդությունը։

Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Վազգեն Մանուկյանի գործով, իբրև, դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Հիշեցնենք նաև, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում է գտնվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։
«Սերժ Սարգսյանին արդարացնելով չէի՞ք կանխատեսում ձեր ճակատագիրը»,- ԲԴԽ որոշման հրապարակումից հետո լրագրողը հարցրեց դատավոր Միսակյանին։ Լրագրողի այս և մնացած բոլոր հարցերը մնացին անպատասխան։