Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ
![]() 177 Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 12:30 Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ չնայած Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Այ մասին հայտնում է Mehr գործակալությունը։ «Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ Իրանի արտգործնախարարի գլխավորությամբ, երկու պատգամավորների և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի ուղեկցությամբ, կհանդիպի Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Նա հավելել է, որ 10 տոննա սննդամթերք և դեղորայք պարունակող բեռը Լիբանան կհասցվի որպես Իրանի մարդասիրական օգնության մի մաս։ «Իրանը հաստատակամ է Լիբանանի խիզախ ժողովրդի հետ իր համերաշխության մեջ: Տարածաշրջանում բոլորը պետք է հասկանան այն լուրջ իրավիճակը, որին բախվում է Լիբանանը և դրա հետևանքները մեր ազգերի ապագայի համար», - ասել է Էսմայիլ Բաղային: Արաղչին հանդիպումներ կունենա Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
