Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել

Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել
179
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 14:30

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Խոմենի մզկիթում։ Նախքան քարոզը կրոնական արարողություն է անցկացվել անցած շաբաթ սպանված «Հեզբոլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակին։

Խամենին վերջին անգամ ուրբաթօրյա քարոզ էր անցկացրել 4 տարի առաջ։

Գերագույն առաջնորդը դիմել է «Հեզբոլլահ»-ին ու ՀԱՄԱՍ-ին՝ կոչ անելով շարունակել պայքարն ու չհուսահատվել։
Անդրադառնալով Իրանի հրթիռային հարձակմանը Իսրայելի վրա, նա ասել է․ «Մեր զինված ուժերի փայլուն գործողությունները լիովին օրինական էին»։
Գերագույն առաջնորդի խոսքով Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պաշտպանում են Իսրայելի անվտանգությունը, որպեսզի այն դարպաս դարձնեն տարածաշրջանից դեպի արևմուտք էներգակիրների արտահանման համար, սակայն տարածաշրջանում Իսրայելի դեմ դիմադրությունը չի նահանջի։

Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել
Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել
Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել
Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել
Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել
Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել