Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է քոնգրեսական հայամետ թեկնածուներին
![]() 296 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 16:30 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «Իբրև հայ և համախոհ համայնքների ընտրողներին կողմնորոշիչ օգնություն, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ, հրապարակել է իր հավանությունը վայելող 84 թեկնածուներից բաղկացած ցանկ, որի կազմությունը հիմնված է հանձնախմբի կողմից մշակված «օրենսդրական հաշվետվությունների քարտերի» վրա։ Դրանցով գնահատվում է յուրաքանչյուր գործող կոնգրեսականի՝ հաշվի առնելով Հայ դատի հանձնախմբի կողմից սահմանված՝ հայկական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 40 ոլորտներում նրանց նախընթաց կեցվածքն ու խոստումները։ Հայ դատի հանձնախումբը հավանություն չի տվել 2024թ․ նախագահական մրցավազքի որևէ մասնակցի, քանի որ «ձախող» գնահատական է տվել ինչպես Թրամփ-Փենս վարչակազմին, այնպես էլ Բայդեն-Հարիս վարչակազմին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանությունը թույլատրելու և Արցախը լքելու համար: Ըստ Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Հայ դատի հանձնախումբն ուս-ուսի կանգնած է յուրաքանչյուր օրենսդիրի կողքին, ով արժանացել է հանձնախմբի հավանությանը և աշխատում է ապահովելու ընտրական հետևանքներ նրանց համար, ովքեր աջակցել են Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանը: Ավելի քան երբևէ, հայ և դաշնակից ընտրողները դիտվում են որպես առանցքային ուժ, որ կարող է նախագահական ընտրություններին ընդառաջ կարգավորել հավասարակշռությունը տատանվող նահանգներում և օրենսդիր իշխաննության համար մրցավազքում: Թեկնածուների գնահատման համակարգն ամբողջացնում է հայկական հարցերի վերաբերյալ նրանց գործունեության ողջ պատմությունը, դրանցում նկատի են առնված նրանց կեցվածքը հայկական հետաքրքրության հարցերի շրջանակում, այդ թվում ելույթներ, բանաձևերի ներկայացում և սատարում, հանրային հնչեղության ապահովում, հայկական հարցերով հանձնախմբին անդամակցություն, այցելություն Հայաստան և Արցախ, մասնակցություն հիշատակման և այլ միջոցառումների, սատարում Հայ դատի հանձնախմբի կողմից քաջալերված բանաձևերին և այլն»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
